Պրոֆեսոր Մալինենիի կտրուկ արձագանքը Պուտինի մասին հայտարարությանը
ԱշխարհՀելսինկիի համալսարանի պրոֆեսոր և աշխարհաքաղաքական փորձագետ Թուոմաս Մալինենը իր սոցցանցի էջում կտրուկ արձագանքել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հայտարարությանը:
Այսպես, Ռիվզը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանությունը սկսվում է Ուկրաինայից՝ նշելով, որ «Պուտինի ռեժիմի» եկամուտները կվերածի իր դեմ՝ Կիևին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելով։
Հոկտեմբերի 19-ին Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել էր, որ բրիտանական կառավարությունը ագրեսիվ պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ՝ դրա համար օգտագործելով ուկրաինական ուժերը:
«Միացյալ Թագավորության կառավարությունը Ռուսաստանի դեմ ագրեսիվ պատերազմ է մղում ուկրաինացիների ձեռքով։ Դա պատերազմ է ուրիշի ձեռքերով, որը բրիտանական կառավարությունն իրականացնում է՝ մահաբեր սպառազինություն փոխանցելով», ասել է Կելինը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջիկա ամիսներին ավելացնի Ուկրաինային աջակցությունը՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու և հակամարտությունում Ուկրաինական հաղթանակն ապահովելու համար:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան