Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազա է հրթիռակոծվել
ԱշխարհԱռնվազն 4 հրթիռ է ընկել Սիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի տարածքում, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ Զինված ուժերի օբյեկտը գտնվում է Կոնոկո նավթագազային հանքավայրից ոչ հեռու։ Լրագրողների տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ ռազմակայանի ուղղությամբ արձակվել է վեց զինամթերք։ Հարձակման կազմակերպիչները թիրախավորել են նրա տարածքում գործող ռազմական ռադարը։
Հայտնի է նաև, որ ի պատասխան ԱՄՆ ԶՈՒ զինվորականները հարվածներ են հասցրել մոտակա յոթ բնակավայրերի ուղղությամբ։ Հարձակման ենթարկված գյուղերը ներկայումս գտնվում են սիրիական զորքերի վերահսկողության տակ։
Հոկտեմբերի 15-ին ամերիկյան ռազմաբազան, որը գտնվում է Սիրիայի Էլ Հասակա քաղաքում, երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել: Այդ պահին օբյեկտի տարածքում փորձել է վայրէջք կատարել ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռը, որը հակաօդային պաշտպանության համակարգերի համար բաղադրիչներ էր հասցնում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ամերիկացի զինվորները գնդակոծել էին սիրիական բանակի դաշնակից ուժերը Դեր Զոր նահանգում:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան