Պուտինը և Սի Ցզինպինը քննարկել են Ռուսաստանի և Չինաստանի միջև վճարումների խնդիրները
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են երկրների միջև հաշվարկների ենթակառուցվածքի խնդիրը, այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բոլոր հարցերը քննարկվել են, այդ թվում, նաև ֆինանսական համագործակցությունը», ասել է Ուշակովը։
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ: Ուշակովը նշել է, նաև որ Չինաստանի առաջնորդի հետ Պուտինը «խիտ զրույց» է ունեցել։
Ուշակովը նաև նշել է, որ Պուտինն արդեն հասցրել է առանձնազրույց ունենալ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին ժամանած գրեթե բոլոր պետությունների ղեկավարների հետ: ԲՐԻԿՍ 16-րդ գագաթաժողովն անցկացվում Է Կազանում հոկտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում:
Միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 20 պետությունների ղեկավարներ։ Բացի այդ, համապատասխան նպատակով ՌԴ Է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան