Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից․ Թրամփ
ԱշխարհԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում Արցախում Ադրբեջանի կողից իրականացված էթնիկ զտման վերաբերյալ գրառում է կատարել՝ քննադատելով իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին։
Թրամփը, մասնավորապես, գրել է. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա ԱՄՆ նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։