BRICS-ի երկրների առաջնորդները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել
ԱշխարհBRICS-ի անդամ պետությունների առաջնորդները Կազանում կայացած գագաթնաժողովում որոշել են առայժմ նոր երկրներ չընդունել ասոցիացիայի կազմում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ 30-ից 35 երկրներ խնդրել են միանալ BRICS-ին՝ որպես լիարժեք մասնակիցներ։ Նրանցից ոմանք կմիանան ասոցիացիային որպես գործընկերներ։
Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովը։ Միջոցառումը կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Հանդիպմանը մասնակցում են աշխարհի տարբեր առաջնորդներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։