ՀԱՄԱՍ-ը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր համերաշխությունը հայտարարել Թուրքիայի ղեկավարությանն ու քաղաքացիներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram-յան ալիքում, հաղորդում է Euromedia24.com-ը։
Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը «խորը և անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին», իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Անկարայի արվարձանում գտնվող Քահրամանկազան թաղամասում, որտեղ գտնվում են Տուսայի գործարանն ու օբյեկտները, որտեղ արտադրվում են ավիացիոն և տիեզերական արտադրանք, անօդաչու սարքեր և զենքեր:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)