Ես և Էրդողանը շատ բան ենք անում տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար․ Պուտին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած անկախ քաղաքականությունը հարգանք է առաջացնում, հոկտեմբերի 24-ին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս հայտարարությունը նա արել է Կազանում ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ելույթից հետո։
«Հարգելի պարոն նախագահ, Թուրքիան, ձեր ղեկավարությամբ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, որը մեծ հարգանք է առաջացնում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի պետության ղեկավարը նաև նշել է, որ ինքն ու Էրդողանը միասին շատ բան են անում տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)