Թուրքիան հավատում է BRICS-ի նպատակներին. Էրդողանն ավարտել է իր այցը Կազան
Աշխարհ![Թուրքիան հավատում է BRICS-ի նպատակներին. Էրդողանն ավարտել է իր այցը Կազան](/rs.php?image=/disc/24-10-24/6d73ca00ffbd07b469b482c8d5bafe0b.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով հինգշաբթի Կազանում BRICS+ հանդիպման ժամանակ, ասել է, որ Թուրքիան հավատում է BRICS-ի նպատակներին՝ ստեղծելու արդար աշխարհակարգ և առևտրային հարաբերություններ։
«Այսօրվա միջավայրում համակարգը չի կարող մատուցել այն, ինչ իրենից ակնկալվում է: Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բազմակողմ հարթակներում մեր ընկերների հետ միավորմանը և ընդհանուր խնդիրների լուծմանը: Մենք հավատում ենք այն նպատակներին, որ BRICS-ը եզակի ներդրում ունի ավելի արդար գլոբալ համակարգի, առևտրային հարաբերությունների գաղափարի մեջ։ Թուրքիան բազմաթիվ տարածաշրջանային կազմակերպությունների հիմնադիր անդամ է։ Նա G20-ի անդամ է։ Շատ երկրների հետ մեր համագործակցության մեխանիզմներն ամեն օր զարգանում են։ Մենք լի ենք վճռականությամբ BRICS ընտանիքի հետ մեր երկխոսությունը բարելավելու հարցում»,– ասել է Էրդողանը։
Նշենք, որ Էրդողանն ավարտել է իր այցը Կազան։ Նրան օդանավակայանում ճանապարհել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)