Ծեծկռտուք՝ Գյումրիի ՔՊ գրասենյակում․ Oragir.News
ՔաղաքականOragir.News-ի տեղեկություններով` երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ Գյումրիի գրասենյակում։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ` վիճաբանությունը կապված է Գյումրիի քաղաքապետի պաշտոնի հետ։
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հնարավոր հրաժարականի մասին, քանի դեռ Գյումրիի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել, ՔՊ-ում խմորումներ են, ավելի ճիշտ սկսվել են գժտություններ։ Իշխանական վերնախավը չի կարողանում կիսել քաղաքապետի աթոռը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է հավակնում այդ պաշտոնին, մյուս կողմից այն մարդիկ, ովքեր անվերապահորեն ծառայում են Նիկոլ Փաշինյանին։