«Վրաստանի ընտրությունները նաև Հայաստանի լինել-չլինելու հարցն է»․ Սաակաշվիլին դիմել է հայերին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում է կատարել սոցիալական ցանցում՝ դիմելով Վրաստանի հայազգի բնակչությանը։
«Իմ թանկագին հայ հայրենակիցներ
Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացե՛ք, Վրաստանի եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»,– գրել է Սաակաշվիլին։