Ադրբեջանի բանակի ուղղաթիռները վարժական թռիչքներ են իրականացրել
Աշխարհ
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել, ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ հայտնել են երկրի ՊՆ–ից։
Հաղորդվում է, որ ստուգվել են օդաչուների տեսական գիտելիքներն ուսումնական թռիչքի պայմանների և անվտանգության կանոնների վերաբերյալ։ Այնուհետ օդաչուները ուղղաթիռների ստուգում են անցկացրել։
Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, օդային և ցամաքային թիրախների հայտնաբերման, հրամանատարական շտաբի հետ կապի հաստատման, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)