Արդյո՞ք Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին․ նոր մանրամասներ
Աշխարհ
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է արտասահմանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Հնդկաստանը իբր արգելափակել է Անկարայի անդամակցությունը BRICS-ին հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայացած ասոցիացիայի գագաթնաժողովում։
«BRICS-ին այլ երկրների անդամակցության հարցը չի եղել Կազանում կայացած BRICS գագաթնաժողովի ղեկավարների ընդլայնված նիստի օրակարգում, որին մասնակցել է մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն պնդումները, թե Հնդկաստանը խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի՝ BRICS-ին անդամակցության համար, չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերմանական Bild տաբլոիդն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան կցանկանար միանալ BRICS-ին, սակայն Հնդկաստանը, իբր, կանխում է դա Թուրքիայի և Պակիստանի սերտ հարաբերությունների պատճառով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)