Թուրքական ԱԹՍ-ները կարտադրվեն Ղազախստանում
ԱշխարհՍտամբուլում «Պաշտպանության և օդատիեզերական արդյունաբերության SAHA EXPO-2024» չորրորդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ բանակցություններ են տեղի ունեցել մարտավարական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և թափառող զինամթերքի (անօդաչու թռչող սարքեր-կամիկաձեներ) արտադրության վայրի շուրջ, հայտնում է Orda.kz-ն։
Պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը բանակցություններ է վարել Baykar Defense-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ։
«Կողմերը պայմանավորվել են մշակել ճանապարհային քարտեզ երկրի տարածքում մարտավարական անօդաչու թռչող սարքերի և օպերատիվ մակարդակի թափառող զինամթերքի արտադրությունը տեղայնացնելու հարցի շուրջ»,- հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։