Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու ծրագիր չունի. Կոբախիձե
ՔաղաքականՎրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ոչ էլ դրանք կառուցելու պլաններ ունի; Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերը մեջբերում է News.ru-ն։
«Մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պարզապես վարում ենք նախագահի քաղաքականությունը՝ ելնելով ազգային շահերից, բայց մենք արտաքին քաղաքականության խաղացողների հետ չունենք այնպիսի լուրջ հարաբերություններ, ինչպիսին, օրինակ, եվրաինտեգրումն է»,- ասել է Կոբախիձեն։
Ռուսաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերություններ կառուցելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Վրաստանի վարչապետը բացասաբար է պատասխանել՝ փաստարկելով Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին։
Աղբյուր` Panorama.