Անհայտ անձինք կրակել են Բոլիվիայի նախկին նախագահի մեքենայի վրա
ԱշխարհԲոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը ցույց է տվել իր մեքենայի գնդակոծման տեսանյութը, երբ պետության նախկին ղեկավարը դրա ներսում է եղել: Համապատասխան կադրերը նա հրապարակել է Facebook-ի իր էջում:
«Այսպիսին էր կառավարության ցուցումով ինձ ձերբակալելու փորձը», - գրել է Բոլիվիայի նախկին առաջնորդը:
Հայտնի է նաև, որ կրակոցների հետևանքով վարորդի գլխից արյուն է հոսել, իսկ նախկին նախագահին ուղեկցող ուղևորները կռացել են և փորձել թաքնվել կրակից:
Աղբյուր` Փաստինֆո