ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի նիստ կգումարի՝ Իրանին Իսրայելի հասցրած հարվածների առիթով
ՔաղաքականՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի նիստ կգումարի՝ Իրանին Իսրայելի պատասխան հարվածների առիթով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչությանը։
Իրանը խնդրել է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ նշելով, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը՝ շաբաթ վաղ առավոտյան երկրի տարածքին ուղղակի հարվածներ հասցնելով։
Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը Իրանի խնդրանքն անվանել է «Իրանի կողմից մեզ, այս անգամ քաղաքական ասպարեզում, վնասելու հերթական փորձը» և խոստացել է «պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։
Միևնույն ժամանակ Դանոնը «ծիծաղելի» է անվանել այն հայտարարությունները, թե Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը։