Շառլ Միշելը կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրախախտումների դեպքերը
ՔաղաքականԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ մտադիր է Վրաստանի հարցը ներառել Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում, որը տեղի կունենա Բուդապեշտում։
«Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը և կոչ ենք անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ պատկան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննել և անդրադառնալ ընտրախախտումներին և մեղադրանքներին: Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն պարզաբանվեն և հետաքննվեն»,- գրել է նա սոցցանցում։
Միշելը կրկնել է ԵՄ-ի կոչը՝ ուղղված Վրաստանի ղեկավարությանը «ցուցադրել ամուր հավատարմությունը երկրի եվրոպական ուղուն»: