Քո առջև կործանվում եմ դա չես տեսնու՞մ. Անի Երանյան
ՀասարակությունԴերասանուհի Անի Երանյանը ինստագրամյան իր էջի story բաժնում խորհրդավոր գրառում է արել.
«Խնդիրն այն է, որ քեզ եմ ուզում, ինչպես մի կախվածություն, ինչպես վատ սովորություն,
Վատ սովորությունները դժվար է հաղթահարել, երբ քեզ հետ եմ:
Այո, գիտեմ, կարող եմ ինքնուրույն,
Բայց ուզում եմ այն իրական լիալուսնի սև մոգությունը, որը երկուսով է լինում:
Խնդիրն այն է, որ քեզ հետ եմ, ես կախվածության մեջ եմ ընկնում,
Իսկ ինձ մի քիչ հանգիստ է պետք, իմ մաշկը քո ատամների տակ է։
Չեմ կարողանում տեսնել անտառը ծառերի միջով,
Ծնկի եմ գալիս, սիրելի՛ս, խնդրում եմ:
Ես քանդվում եմ,
Երբ կողքիս չես,
Քո առջև կործանվում եմ, դա չես տեսնո՞ւմ»:
Թե իրականում ում կամ ինչին էր վերաբերում գրառումը, դերասանուհին չի պարզաբանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող Անի Երանյանն ու հաղորդավար Մհեր Բաղդասարյանը վերջերս ամուսնացել են եւ ինչպես իրենք են նշում՝ երջանիկ են :