Մելանյա Թրամփը հանկարծակի հայտնվել է Թրամփի հանրահավաքին եւ ցնցել հանրությանը
ԱշխարհՆյու Յորքում ամուսնու հանրահավաքի ժամանակ Մելանյա Թրամփի բեմում հայտնվելը ցնցել է հանրությանը, Euromedia24.com-ի փոխանցմամբ` հայտնում է New York Post-ը։
Հրատարակությունը նշում է, որ Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը մինչ այժմ երբեք չի խոսել Թրամփի ներկայիս նախընտրական արշավի ընթացքում՝ միայն երբեմն մասնակցել է մասնավոր միջոցառումների։
Նշվում է, որ Փենսիլվանիայում ամուսնու դեմ մահափորձից հետո նա նույնիսկ ելույթ չի ունեցել Միլուոկիում տեղի ունեցած հանրահավաքում։
Նյու Յորքում հանրության առաջ հայտնվելով՝ Մելանյա Թրամփը ամբոխի բացականչությունների ներքո խոսել է վերջին տարիներին քաղաքում կյանքի որակի անկման մասին:
«Մենք ուրախ ենք, որ իմ գեղեցկուհին միացել է մեզ»,-ասել է Թրամփը, ով բուռն ծափերի ներքո դուրս է եկել բեմ, գրկել կնոջը և համբուրել նրան, գրում է NYP-ն։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ Դոնալդ Թրամփը։