Վրաստանի քաղաքական առաջնորդները պետք է հարգեն օրենքի գերակայությունը․ Բլինքեն
Աշխարհ«Վրաց ժողովուրդը երեկ ընդունեց ժողովրդավարությունը»,– այսպես է X–ի իր միկրոբլոգում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնաբանել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։
«Վրաստանի քաղաքական առաջնորդներն այժմ պետք է հարգեն օրենքի գերակայությունը, չեղյալ համարեն հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը, շտկեն ընտրական գործընթացի թերությունները և Վրաստանը տանեն դեպի եվրատլանտյան ապագա»,- ասել է նա։
«Известия»–ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած ընտրական խախտումները։
«2024 թվականին միջազգային և տեղական դիտորդները նկարագրեցին ընտրական միջավայր, որը նշանավորվեց իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ, դրանք բոլորը նպաստեցին խաղի անհավասար պայմաններին և խաթարեցին հասարակական ու միջազգային վստահությունն արդար արդյունքի հնարավորության նկատմամբ։
Թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք էին, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ էր կազմակերպված, մենք արձանագրեցինք խախտումների և բռնությունների մասին հաղորդումներ: Միջազգային դիտորդները արդյունքներն ազատ ու արդար չեն հայտարարել։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված բոլոր արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության համար»,- ասել է նա։