Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
ԱշխարհԹուրքիայի ԱԳՆ-ն գրավոր հայտարարությամբ խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
«Տարածաշրջանում Իսրայելի կողմից հրահրված ահաբեկչության վերջը պատմական առաքելություն է դարձել միջազգային անվտանգության և հանգստության հաստատման տեսանկյունից։
Օրենքի կիրառմանը հետևելու և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում գործել հիմա։
Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու համար անհրաժեշտ է, որ տարածաշրջանի երկրները և արտատարածաշրջանային դերակատարները ողջամիտ և խելամիտ դիրքորոշում որդեգրեն»,- ասվում է հայտարարության մեջ։