Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած ընտրական խախտումները
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում տեղի ունեցած ընտրական խախտումները։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«2024 թվականին միջազգային և տեղական դիտորդները նկարագրեցին ընտրական միջավայր, որը նշանավորվեց իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ, դրանք բոլորը նպաստեցին խաղի անհավասար պայմաններին և խաթարեցին հասարակական ու միջազգային վստահությունն արդար արդյունքի հնարավորության նկատմամբ։
Թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք էին, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ էր կազմակերպված, մենք արձանագրեցինք խախտումների և բռնությունների մասին հաղորդումներ: Միջազգային դիտորդները արդյունքներն ազատ ու արդար չեն հայտարարել։ Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված բոլոր արձանագրված խախտումների լիարժեք հետաքննության համար»,- ասված է նրա հայտարարության մեջ։