Բորելը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հետաքննել ընտրախախտումները
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի քաղաքական ուժերին կառուցողական և ընդգրկուն երկխոսության կոչ է արել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կառուցողական և ընդգրկուն երկխոսությունն այժմ առաջնահերթ նշանակություն ունի: Համաձայն հոկտեմբերի 17-ի Եվրոպական խորհրդի եզրակացությունների՝ ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ձեռնարկել ժողովրդավարական, ներառական և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։
Բորելը նաև կոչ է արել վրացական իշխանություններին հետաքննել ընտրություններում հնարավոր խախտումների մասին պնդումները: