Ռուսաստանը չի խուսափի Վրաստանի իշխանությունների հետ շփումներից. Լավրով
Աշխարհ
Եթե վրացական իշխանությունները շփումների վերաբերյալ առաջարկներ անեն, Ռուսաստանը կքննարկի դրանք, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է Euromedia24.com–ը։
«Եթե մեր վրացի հարևանների կողմից շփումների վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ լինեն, մենք, իհարկե, կքննարկենք դրանք», - ասել է Լավրովը Քուվեյթի արտգործնախարար Աբդուլլահ Ալ-Յահյայի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը հանդիպել է Քուվեյթի ԱԳՆ ղեկավարի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)