Վրաստանի իշխող կուսակցությունը ամոթալի է անվանել նախագահի խոսքերը ընտրակեղծիքների մասին
ԱշխարհՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պնդումները, թե վերջին խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, խայտառակություն են։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնից թոշակի անցնող անձնավորություն է: Այս անձին մնացել է պաշտոնավարման մի քանի ամիս:
Ընտրակեղծիքների մասին այդ սպեկուլյատիվ հայտարարությունները, որ նա արել է երեկ, ամոթալի էին»,- ասել է նա: