«Քո ժամանակը եկել է»․ երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ «Կարմիր արծիվներ» շարժման անդամները ներխուժել են խաղադաշտ և պարզել «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ։
Նրանք պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նշենք, որ ակցիայի ընթացքում խաղն ընդհատվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ