75 % հավանականությամբ Թրամփը կհաղթի․ The New York Times
Աշխարհ
The New York Times-ը կանխատեսում է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կհաղթի երեքշաբթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ 75 տոկոս հավանականությամբ։
Հրատարակությունը կանխատեսում է նաև, որ Թրամփը կստանա 295 ընտրական ձայն, իսկ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը՝ 243։
ԱՄՆ-ում տեղի են ունենում հերթական համընդհանուր ընտրությունները։
Ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդին և ԱՄՆ Կոնգրեսի ողջ Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև 11 նահանգի և երկու տարածքների նահանգապետերին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և ԱՄՆ ներկայիս իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քամալա Հարիսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)