Հարրիսը չի պատրաստվում այսօր դիմել ընտրողներին
ԱշխարհԴեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսն այսօր չի դիմի ժողովրդին և նախատեսում է ելույթ ունենալ վաղը, չորեքշաբթի ասել է Դեմոկրատական ազգային կոմիտեի ավագ խորհրդական Սեդրիկ Ռիչմոնդը:
«Մենք դեռ ձայներ ունենք հաշվելու: Մենք դեռ ունենք նահանգներ, որտեղ արդյունքը դեռ պարզ չէ: Մենք կշարունակենք պայքարել ողջ գիշեր, որպեսզի համոզվենք, որ յուրաքանչյուր ձայն կհաշվվի, որ յուրաքանչյուր ձայն կլսվի: Այդ պատճառով էլ այսօր չեք լսի փոխնախագահին, բայց կլսեք նրան վաղը: Նա վաղը կվերադառնա այստեղ՝ դիմելու ոչ միայն իր ընտանիքին, ոչ միայն իր համախոհներին, այլև ժողովրդին»,- ասել է Ռիչմոնդը Հարիսի շտաբում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ Թրամփը գլխավորում է նախագահական ընտրությունները, ընդ որում հանրապետականները կուսակցական մեծամասնություն են ստանում Սենատում: