Զելենսկին շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Euromedia24.com–ը։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ սեպտեմբերին, երբ մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, հաղթանակի ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիները։ Ես գնահատում եմ նախագահ Թրամփի՝ համաշխարհային գործերում «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցումը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել արդար խաղաղությանն Ուկրաինայում։
Հուսով եմ, որ միասին մենք դա իրականություն կդարձնենք։ Մենք անհամբեր սպասում ենք հզոր Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։ Մենք ԱՄՆ-ում Ուկրաինային երկկուսակցական շարունակական ուժեղ աջակցության հույս ունենք:
Մենք շահագրգռված ենք զարգացնել փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցություն, որը օգուտ կբերի մեր երկու երկրներին։
Ուկրաինան, որպես Եվրոպայի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը, հավատարիմ է Եվրոպայում և անդրատլանտյան համայնքում երկարաժամկետ խաղաղության ու անվտանգության ապահովմանը` մեր դաշնակիցների աջակցությամբ»: