Էրդողանը և Թրամփը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա իր ցանկություններն է հայտնել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ապագայում համագործակցության զարգացման համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)