Շառլ Միշելը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին, Report–ի փոխանցմամբ՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը։
Նշենք, որ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին և ընթանալու է մինչև նոյեմբերի 22-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեն մասնակցելու Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)