ԱՊՀ երկրները մինչև 2030 թվականը կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ․ Լեբեդև
ԱշխարհԱՊՀ երկրները մինչեւ 2030 թվականը կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ, դա կարեւոր է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում կարեւոր կայունացնող գործոն է ռազմական անվտանգության ոլորտում համագործակցության մեծացումը։ Մենք ԱՊՀ-ում սկսում ենք մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծի մշակումը, որում կնախանշենք միջնաժամկետ հեռանկարում փոխգործակցության հստակ առաջնահերթությունները և նոր կողմնորոշիչները»,- ասել է Լեբեդևը։