«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններից հետո դեռ չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն արդեն խոսել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է BBC-ն։
«Կարծում եմ՝ կխոսենք»,- ասել է նա Պուտինի հետ շփվելու մասին։ Նա չի բացահայտել Զելենսկու հետ զրույցի մանրամասները։
Նա հայտնել է, որ չորեքշաբթի առավոտից խոսել է «հավանաբար, 70 համաշխարհային առաջնորդների», այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նրա հետ իր զրույցն անվանել է «շատ լավ խոսակցություն»։
Հարցազրույցում Թրամփը նաև պատմել է նախագահ Ջո Բայդենի և ընտրություններում իր մրցակից փոխնախագահ Քամալա Հարիսի հետ իր հեռախոսազրույցների մասին։
Չորեքշաբթի Բայդենն ու Հարիսը զանգահարել են նրան՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)