Ծեծկռտուք՝ Անկարայի քաղաքային խորհրդում (տեսանյութ)
ԱշխարհԱնկարայի քաղաքային խորհրդում ծեծկռտուք է տեղի ունեցել մեղադրանքի պատճառով, որ Էբրու Գյունդաշի՝ հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած համերգի համար քաղաքապետարանը 69 միլիոն լիրա է վճարել, հաղորդում է haberler–ը։
Նշվում է, որ լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, իշխող «Արդարություն և զարգացում» ու Ժողովրդահանրապետական կուսակցություններից խորհրդի անդամները հարվածել են իրար ձեռքերով և ոտքերով։