Էրդողանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Այս մասին լրագրողներին ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Նոր շրջանում, ինչպես նախկինում, մենք կշարունակենք բանակցությունները Դոնալդ Թրամփի հետ և կքննարկենք, թե ինչպես ենք ձևավորելու իրադարձությունները Մերձավոր Արևելքում»,-ասել է Էրդողանը։
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները վատթարացան 2011 թվականին՝ Սիրիայում հակամարտության բռնկման ֆոնին, ինչը հանգեցրեց մեծ թվով սիրիացի փախստականների ժամանմանը Թուրքիա: 2012-ին Թուրքիան աջակցեց Սիրիայում զինված ընդդիմությանը, և երկրները խզեցին դիվանագիտական հարաբերությունները։
2024 թվականի օգոստոսի վերջին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նոր գումարման առջև իր ելույթի ժամանակ ասաց, որ միջնորդները՝ Ռուսաստանը, Իրանը և Իրաքը, փորձել են հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այս նախաձեռնության հարցում առաջընթաց չկա։
Մայիսին Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում ասել է, որ ամերիկյան վարչակազմը չի նախատեսում զորքերը դուրս բերել Սիրիայից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)