ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել սենատոր Մարկո Ռուբիոն. The Hill
ԱշխարհThe Hill-ի և Politico-ի տեղեկությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել սենատոր Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն հայտնի է որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւողական կողմնակից։
2014 թ. նա առաջարկել է ռուսական բանկերն անջատել միջազգային SWIFT համակարգից։
Սենատորը դեմ է արտահայտվել Արցախի դեմ Բաքվի գործողություններից հետո Ադրբեջանին ֆինանսական միջոցներ տրամադրելուն:
Նա նաև սատարել է 2023 թվականին Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության «S.3000» ակտի ընդունմանը: