«Վեոլիա Ջուր» ընկերությունը 120 լիտր ջրի արտահոսքով վթարը չի կարողացել վերացնել
Հասարակություն«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է այսօրվա խոշոր ջրանջատման մասին։
«Շուրջ 15 օր առաջ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վայրկյանում 120 լիտր ջրի արտահոսքով վթարը ՎեոլիաԹիմը չկարողացավ լիովին վերացնել, քանի որ ջրատարի վրա առկա էին հաստ շերտով լիցք, ինչպես նաև շինության մի հատված: Եվ այդ ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշեց ջրագիծը հանել շահագործումից և նոր՝ շրջանցող ջրագիծ կառուցել։
Եվ ահա, ընկերության «Կենտրոն» շահագործման տեղամասը շրջանցող ջրագիծը կառուցել է և այսօր Երևանում ու Կոտայքի մարզում հայտարարված պլանային-ջրանջատման պատճառն այդ նոր ջրագիծը «Կաթնաղբյուրի 5-րդ» ջրատարին միացնելն է:
Այս պահին էլ աշխատանքը շարունակվում է, մեր մասնագետները կաշխատեն նաև գիշերը՝ անելով առավելագույնը՝ ջրամատակարարումը ժամանակին վերականգնելու համար»,- ասվում է հայտարարությունում։