Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ՝ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին
ՀասարակությունԵրևան – Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Այս պահին իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, ավիաընկերությունը նոր ինքնաթիռ է պատրաստել, ավելի ուշ այն կմեկնի Նիժնի Նովգորոդ», - ասել է Աղաբեկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանից Նիժնի Նովգորոդ չվերթ իրականացնող ինքնաթիռը շուրջ 1,5 ժամ պտտվել է Հայաստանի երկնքում։ Ինքնաթիռը խնդիր է ունեցել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Ինքնաթիռում եղել է 117 ուղևոր։