Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ 

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում նոր մեխանիզմներ են ներդրվում. Գլխավոր դատախազության վարչության պետ

Իրավունք

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատախազության կազմում 2021 թվականին ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը շարունակում է ընդլայնել իր գործառույթները՝ ներդնելով նոր գործիքակազմեր և համալրվելով բարձր որակավորում ունեցող մասնագետներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը՝  անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի իրավական նոր գործիքակազմերին, մարտահրավերներին և ձեռքբերումներին:

-Պարոն Արսենյան, կոռուպցիան համարվում է ժամանակակից պետությունների ամենամեծ մարտահրավերներից մեկը: Ինչպե՞ս եք գնահատում այս ոլորտում Հայաստանի վիճակը և ձեր վարչության դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

-Կոռուպցիան՝ որպես ժամանակակից գրեթե բոլոր պետությունների առջև ծառացած մեծագույն խնդիր, խարխլում է պետության ներսում իրավունքի գերակայության և ժողովրդավարության հիմքերը, խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, տնտեսության աճին և զարգացմանը, պետական մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը և ամրապնդմանը, անդառնալի բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա: Ուստի, մեր առջև դրված է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար մղելու բարդ, միևնույն ժամանակ կարևոր հրամայական: 

Նախ և առաջ, կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին առկա են բազմաթիվ մարտահրավերներ. կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քննվող վարույթները հանդիսանում են բարդ, բազմադրվագ, պահանջում են որոշակի մասնագիտացում, կոռուպցիոն ոլորտի առանձնահատկություններին բնորոշ գործիքակազմի ներդրում:

-Կարո՞ղ եք մանրամասն ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի համար կիրառվող նոր մեխանիզմները: 

-Որպես կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ արդարադատության արդյունավետ իրականացման գործիքակազմ՝ կարելի է առանձնացնել հեռակա վարույթը կամ մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը ինքնին նորույթ է՝ քրեադատավարական նոր լուծումներով, որոնք առանցքայնորեն տարբերվում են մինչ նշված ինստիտուտի ներդրումը Քրեական դատավարության օրենսգրքի կողմից որդեգրած սկզբունքներից և իրավակարգավորումներից: Մեղադրյալի բացակայությամբ վարույթը (այսուհետ` հեռակա վարույթ) իրականացվում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Հեռակա վարույթ կարող է իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար միջոցներ վարույթին մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար: Արմատական փոփոխությունների սկիզբ դնող այս ինստիտուտի նախատեսումը ևս մեկ քայլ առաջընթաց է դեպի կոռուպցիայի դեմ պայքարի նոր և առավել արդյունավետ շրջափուլ, որտեղ հանցանք կատարած անձը, որը խուսափում է քննությունից, չի ազատվում քրեական պատասխանատվությունից: 

Կցանկանամ նշել, որ իմ կողմից ղեկավարվող վարչության գործերով արդեն իսկ 4 քրեական գործող իրականացվում է հեռակա դատաքննություն:

Որպես նոր ներդրված ինստիտուտ անդրադառնամ նաև համագործակցության և համաձայնեցման վարույթներին:

Մասնավորապես՝ համաձայնեցման վարույթը հնարավորություն է տալիս այն պարագայում, երբ մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները, հանրային մեղադրող, պաշտպան և մեղադրյալ» բանակցությունների ձևաչափով երկկողմանի ընդունելի պատժատեսակի, պատժաչափի շուրջ համաձայնեցման ձեռք բերման պայմաններում առանց դատարանում ապացույցների հետազոտման և առանց դատավարության մասնակիցներին լրացուցիչ ծանրաբեռնելու ավարտել քրեական գործը՝ մեղադրական դատավճռի կայացմամբ:

Ինչ վերաբերում է համագործակցության վարույթին, ապա նշեմ, որ այն կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով, կարող է նախաձեռնվել միայն մեղադրյալի կողմից մինչդատական համաձայնագիր կնքելու մասին գրավոր միջնորդություն  ներկայացնելու դեպքում:

Տարբերակված այս վարույթը կարելի է բնորոշել՝ որպես ի շահ արդարադատության պետության և մեղադրյալի միջև կնքված վարութային գործարքի քննություն: Այն երկուստեք ձեռնտու ընթացակարգ է, քանի որ պետությունը որոշակի հանցագործություններ բացահայտելու և դրանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում նվազ վտանգավորության հանցանք կատարած անձից ստանում է վարութային օժանդակություն: Իր հերթին, վարութային օժանդակություն ցուցաբերած անձին երաշխավորում է անհամեմատ ավելի մեղմ պատժի նշանակում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Ամենադիտված