Նրանք կատարում են իրենց հերոսական ծառայությունը․ ԱԺ պատգամավորները վերադարձել են առաջնագծից
ԲլոգոսֆերաԿեսգիշերից անց միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներով վերադարձանք Հայաստանի Հանրապետության առաջնագծի տարբեր ուղղություններից, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Տավուշից մինչեւ Սյունիք, ավանդույթի համաձայն, մեր գործընկերների հետ՝ ՀՅԴ մարզային կառույցների ներկայացուցիչների, բարձրագույն հրամանատարական կազմի սպաների ուղեկցությամբ այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին։ Հայտնեցինք մեր երախտագիտությունը Հայաստանի ամենապատվաբեր առաքելության՝ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց ներդրման համար։
Տարբեր եղանակային պայմաններում, տարբեր ռազմավարական իրավիճակներում նրանք կատարում են իրենց ՀԵՐՈՍԱԿԱՆ ծառայությունը։
Ջերմ զրույցներ, երբեմն գործնական, առարկայական քննարկումներ դիրքերում, մարտական հենակետերում, այս ամենը դարձել է մեր խմբակցության գործընկերների համար առօրյա կյանք։
Հրաժեշտ տալուց բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին հղում էինք ջերմ մաղթանքներ ու վստահնեցում, որ իրական ՀԵՐՈՍԸ նրանք են»։