Երբ տարբեր առիթներով ինչ–որ մարդկանց հետ եմ հանդիպում, նրանց զարմանքը՝ դրական իմաստով, այնքան մեծ է լինում․ Հակոբյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Երբ անընդհատ ինչ–որ մարդկանց եմ հանդիպում տարբեր առիթներով, իրենց զարմանքն այնքան մեծ է լինում։ Քանի որ իրենց պատկերացումը, մինչև ինձ հետ հանդիպումը, իմ մասին, մեծ մասամբ համապատասխանում է այն կերպարին, որ տարբեր լրատվամիջոցների գործուն ջանքերով ձևավորվել է իմ շուրջ,»– Փաշինյանի հետ «Ընտանեկան փոդքասթի» առաջին թողարկման եթերում ասել է Աննա Հակոբյանը։
«Ինչքան էլ որ փորձում ենք լրատվամիջոցներին թողնել մեր՝ հանրության հետ հաղորդակցումը, ճանապարհին խեղաթյուրումները շատ մեծ տեղ են զբաղեցնում»,– նշել է նա՝ հավելելով․ «Մեզ ուրիշ ի՞նչ է մնում, եթե ոչ անձամբ այդ աշխատանքն անելը»։