Ինչու է սուրճն օգտակար սրտանոթային համակարգի համար
ԱյլԻնչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը:
Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։
Ըստ Medical Express-ի՝ p27 սպիտակուցը պաշտպանում է սրտի մկանային բջիջները: Կոֆեինը խթանում է p27-ի տեղաշարժը միտոխոնդրիումում՝ առաջացնելով դրական շղթայական ռեակցիա: Սա կարևոր է հատկապես կաթվածից հետո սրտի մկանների վերականգնման համար:
Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո: