Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին BMW-ն ընկել է ձորակը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են
ՀասարակությունԴեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ընկել ձորակը (մոտ 5 մետր):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Հ-ն (ծնված 2021 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 1964 թ․), Շ․ Ն․-ն (ծնված 1992 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2021 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։