Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են 8 տարվա դատավարությունից հետո
ԺամանցԱմերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին համաձայնության են եկել ավարտին հասցնել ամուսնալուծության գործընթացը։ Այս մասին գրում է People ամսագիրը։
Հրատարակության տվյալներով՝ դերասաններն ամուսնալուծության փաստաթղթեր են ստորագրել դեկտեմբերի 30-ին։ Ջոլիի փաստաբան Ջեյմս Սայմոնի խոսքով՝ սա երկար դատավարության միայն մի մասն է, որը սկսվել է 8 տարի առաջ։ Նա հավելել է, որ դերասանուհին «հյուծված է, բայց ուրախ է, որ այս հատվածն ավարտվել է»։
Փիթի փաստաբանը չի մեկնաբանել ամուսնալուծության մասին տեղեկությունը։
Փիթն ու Ջոլին հայտարարեցին իրենց բաժանման մասին 2016-ին, ենթադրաբար, ինքնաթիռում, թեժ վիճաբանությունից հետո:
Աղբյուր` euromedia24.com