Տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն․ Ավինյանի ուղերձը
ՀասարակությունՄեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր, գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։
Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։
Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2024 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։
Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»։