1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքները Չարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք Ուռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքեր Տիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին Պուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ում Աստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը Կալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները 22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել Ֆրանսիայում Հինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ է Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր Ֆրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ին 

Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ․ ՆԳ նախարար

Քաղաքական

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։

Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։
Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն: Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը:

Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։

Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։

Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։ Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ Կառավարությունը ջանքեր չի խնայում։

Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը: Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:

Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Արփինե ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ Ներքին գործերի նախարար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին
Ամենադիտված