Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և Գարեգին Բ–ին Ամանորի կապակցությամբ
Արտաքին ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա առաջնորդներին Ամանորի տոների կապակցությամբ, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այլ պետությունների ղեկավարներին։
Բելառուսի նախագահը շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է ցուցակից։