2024 թվականն ինձ համար որոշիչ տարի էր․ Աննա Հարությունյան (տեսանյութ)
ԺամանցԴերասանուհի Աննա Հարությունյանն ամփոփել է տարին կարճ հոլովակով, որին կից գրել է․
«2024 թվականն ինձ համար որոշիչ տարի էր: Այն տարի էր ինքնահաղթահարման, սեփական ուժերին հավատալու, պայքարելու, հույսի, հավատի, ինքնանվիրման...այս տարին ամրապնդեց իմ համոզմունքը, որ չկա ավելի մեծ բան, քան փոքրիկ քայլերի արվեստին տիրապետելը, չկա ավելի քաղցր բան, քան երազանքիդ մի քայլ ավելի մոտ լինելը և չկա ավելի հաճելի բան, քան ուրիշներին պիտանի լինելը:
Շնորհակալ եմ 2024-ին, որին խոնարհ ծառայել եմ, ողջույն քեզ 2025 և թող լինի այն, ինչ լինելու է»։