Գավառի կենտրոնական հրապարակում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վրեժ Ջ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Արտյոմ Չ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։