Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ
ՀասարակությունԵրևանի տրանսպորտային համակարգը շարունակում է արդիականացվել, հայտնում են քաղաքապետարանից։
Նշվում է, որ քաղաքի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուսներ՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը․
«Քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ մեր քաղաքացիների համար։
https://transport.yerevan.am/ կայքը նոր հարթակ է, որտեղ դուք կարող եք գնել տոմսային փաթեթներ էլեկտրոնային տարբերակով,
ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը»: